Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունն ընդունեց բիզնեսի համար դրական փոփոխություններ նախատեսող փաթեթ

Կառավարությունն ընդունեց բիզնեսի համար դրական փոփոխություններ նախատեսող 
փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց օրենքների նախագծերի փաթեթ, որը բիզնեսի համար նախատեսում է դրական մի շարք փոփոխություններ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ փաթեթով մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության և մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար: «Երկրորդ խումբ փոփոխություններով, ապրանքների որոշ տեսակների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար առկա լիցենզավորման պահանջը փոխարինվում է ծանուցման պահանջով: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կպարզեցվեն լիցենզավորման ընթացակարգերը և կկրճատվեն տնտեսավարողների ֆինանսական ու վարչական ծախսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց փաթեթը մշակողներին, այդ թվում՝ Արդարադատության նախարարին: «Ճիշտ փաթեթ է, պետք է բիզնեսին մաքսիմալ տեղեկացնել: Ի դեպ, մենք խնդիր ունենք. բիզնեսը բավականին ուշ է տեղեկացվում այս փոփոխությունների մասին: Պետք է մտածել՝ խնդիրը լուծելու ուղղությամբ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]