Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՔԶԱԿ-ը Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայում քիմգրոհի հետաքննության համար

ՔԶԱԿ-ը Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայում քիմգրոհի հետաքննության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: 
Գործակալության տվյալներով՝ ՔԶԱԿ-փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին:
ՔԶԱԿ-ի պատվիրակությունը կորոշի, թե օգտագործվել Է արդյոք քիմիական զենք, եւ 3 – 4 շաբաթվա ընթացքում ստացված տվյալները կհանձնի ՄԱԿ-ՔԶԱԿ-ի համատեղ հետաքննությանը, որն զբաղվում Է այն անձանց եւ կազմակերպությունների բացահայտմամբ, որոնք պատասխանատու են քիմիական զենքի օգտագործման համար:  
Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել Է, որ Սիրիան նամակ Է հղել ՔԶԱԿ՝ նրան հրավիրելով ստուգելու Խան Շեյխունում քիմիական զենքի առկայությունը, որտեղ ենթադրաբար այն կիրառվել Է, եւ կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազա, որին ԱՄՆ-ը հարված Է հասցրել՝ այնտեղ քիմիական զենքի առկայության պատրվակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]