Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը. Ալեքսիս Օհանյանը պապի հետ մասնակցել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը

Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը. Ալեքսիս Օհանյանը պապի հետ մասնակցել է 
«Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ապրիլի 12-ին իր պապի հետ ներկա է գտնվել Լոս Անջելեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունից հետո նա կիսվել է իր տպավորություններով:

«Պատիվ ունեմ #պահելխոստումը այստեղ` Լոս Անջելեսի պրեմիերային իմ հերոսներից մեկի` պապիս` 95-ամյա երիտասարդ Ջոն Օհանյանի հետ, ով կարմիր գորգի վրա ինձ հետ քայլեց ինչպես մի «բոսս»: Թող մեր ժողովուրդը շարունակի բարգավաճել ողջ աշխարհում: Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը և երբեք չեն կարողանա մեզ լռեցնել: Հուսով եմ, որ այդ էպիկական ֆիլմը ավելի մեծ տեղեկացվածություն (ինչպես նաև ճանաչում) կբերի Հայոց ցեղասպանությանը: Շնորհակալ եմ մեր պատմությունը մեծ էկրան բերելու համար, Քըրք»,- նշել է Ալեքսիս Օհանյանը:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլք:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:  

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]