Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոնալդուն եվրագավաթներում 100 գոլ հեղինակած առաջին ֆուտբոլիստն է

Ռոնալդուն եվրագավաթներում 100 գոլ հեղինակած առաջին ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 գոլ հեղինակել եվրագավաթների խաղարկություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա համար Ռոնալդուից պահանջվել է 143 հանդիպում:

Այս ցուցանիշով երկրորդ արդյունքը գրանցել է «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ով եվրագավաթներում անցկացրել է 118 հանդիպում և իր հաշվին ունի 97 գոլ: Երրորդը «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլն է, ով եվրագավաթներում անցկացրած 158 խաղերում դարձել է 76 գոլի հեղինակ: Չորրորդը «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆիլիպո Ինձագին է. նա եվրագավաթներում անցկացրել է 114 հանդիպում և հեղինակել 70 գոլ:  «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գերտ Մյուլերը եվրագավաթներում անցկացրած 77 խաղերում հեղինակած 69 գոլով ունի 5-րդ արդյունքը: Եվրագավաթներում արդյունավետությամբ աչքի է ընկել նաև ուկրաինացի հանրահայտ հարձակվող Անդրեյ Շևչենկոն. Ուկրաինացի գոլահարը եվրագավաթներում անցկացրել է 142 հանդիպում և դարձել 67 գոլի հեղինակ:

Քրիշտիանու Ռոնալդուն եվրագավաթներում իր գոլերի քանակը հասցրել է 100-ի ապրիլի 12-ին: Նա Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի «Բավարիա»-«Ռեալ» խաղում դարձել է դուբլի հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]