1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ

Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի 
տեղակալներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունը որոշել է իր երկու ներկայացուցիչներին գործուղել պաշտպանության նախարարություն: Դուք ապագայում պարոն Արտակ Զաքարյանին և պարոն Արտակ Դավթյանին կտեսնեք պաշտպանության նախարարությունում` որպես նախարարի տեղակալներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ քաղաքական որոշումն արդեն կայացված է և նրանց նշանակումն ընդամենը ժամանակի հարց է: «Մենք համոզված ենք, որ թե´ Արտակ Զաքարյանը, թե´ Արտակ Դավթյանը, կարող են թե´ իրենց մտավոր, թե´ հայրենասիրական, թե´ պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Հայաստանի Զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում: Մենք նրանց հաջողություն ենք մաղթում և աջակցելու ենք»,- նշեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]