Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ն ԱՄՆ Օրանժ շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչվել

Ապրիլի 24-ն ԱՄՆ Օրանժ շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Օրանժ շրջանի խորհրդի նիստի սկզբում նախագահ Միշել Սթիլը ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: «Ոչ միայն իրենց պատմական հայրենիքում հայերը ոչնչացվեցին, այլև նրանց հողերն ու սեփականությունը բռնազավթվեց»,- նշել է նա` ընդգծելով, որ Օրանժ Քաունթին շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին` համոզվելու, որ դա չի մոռացվի ու չի կրկնվի:

Խորհրդի նիստին ներկա էին նաև Օրանժ շրջանի հայկական համայնքի անդամները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]