Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն տվյալներ ունի Սիրիայում քիմիական զենքի հետ կապված նոր սադրանքների նախապատրաստման մասին. Պուտին

ՌԴ-ն տվյալներ ունի Սիրիայում քիմիական զենքի հետ կապված նոր սադրանքների նախապատրաստման մասին. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսատանը տվյալներ ունի այն մասին, որ Սիրիայում նոր սադրանքներ են նախապատրաստվում, որոնց նպատակը Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: 
Ընդսմին ռուսական պետության ղեկավարը հորդորել Է պաշտոնապես հետաքննել Իդլիբում իբր քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպը, ինչպես նաեւ ԱՄՆ-ին նախազգուշացրել Է այդօրինակ չարտոնված հարվածների պրակտիկայից, հիշեցնելով, որ Իրաքում նման ռազմարշավը բերեց համաշխարհային ասպարեզում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հայտնվելուն: 
Պուտինը նշել Է, որ Ռուսաստանին հայտնի Է Սիրիայում քիմիական զենքի հետ կապված նոր սադրանքների նախապատրաստման մասին: 
«Մենք տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ունենք, որ այդօրինակ սադրանքներ, ես դրանք այլ կեպ չեմ կարող անվանել, նախապատրաստվում են նաեւ Սիրիայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Դամասկոսի հարավային արվարձաններում, որտեղ պատրաստվում են ինչ-որ նյութ կիրառել եւ մեղադրել Սիրիայի պաշտոնական Սիրիայի իշխանություններին»,- հավելել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]