Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ

Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Գոշ լճի հարակից տարածքում 
իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում  տարածվել  էր տեղեկատվություն, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի  կառուցապատման իրավունքով  հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով,  համաձայն 23.06.2015 թվականին կնքված  պայմանագրի, օգտագործման է  տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին: Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը  չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]