Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի խոսքով, պետք է հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելը և 1915 թվականին կատարվածը այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով պետք է բնութագրել որպես ցեղասպանություն:

«Ավելի քանի 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և ժամանակն է ճանաչել հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունները՝ հստակ կոչելով իրենց անունով՝ ցեղասպանություն: Դա կարող է լինել հզոր հայտարարություն նախագահ Թրամփի կողմից իր նախագահության առաջին փուլում` հիշելով 1.5 մլն հայերի, որոնք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերն էին»,-ասել է նա:

Նախագահ Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:

Նախագահության տարիներին Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հայտարարելով, որ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն, ինչպես Հայոց ցեղասպանությանը, որը տեղի ունեցավ մինչ այդ, և Կամբոջայի ցեղասպանությանը, որը հաջորդեց դրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]