Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարաղայի հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը. Շավարշ Քոչարյան

Մարաղայի հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության 
մթնոլորտի ձևավորմանը. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն է արել Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Շավարշ Քոչարյանը նշել է. «Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն ավերեցին ու հրկիզեցին ինքնորոշված Արցախի Հանրապետության Մարաղա գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ արեցին խաղաղ բնակիչներին, իսկ մի մասին էլ՝ գերեվարեցին․ ընդ որում՝ նրանցից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։

Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։

Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]