1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավարտվեցին ԱՄՆ շախմատի առաջնությունները

Ավարտվեցին ԱՄՆ շախմատի առաջնությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիսում ավարտվեցին ԱՄՆ շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2017 թվականի ԱՄՆ չեմպիոնուհի հռչակվեց Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը, ով հանրահայտ շախմատիստուհի Կրիստինա-Ադել Ֆոյսորի դուստրն է: Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և մեկ միավորով առաջ անցավ 2016 թվականի չեմպիոնուհի Նազի Պայկիձեից: 6.5 միավոր վաստակած Իրինա Կռուշը եզրափակեց լավագույն եռյակը: Տաթև Աբրահամյանը 5.5 միավորով գրավեց  8-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց պայքարում 11 տուրից հետո Ուեսլի Սոն և Ալեքսանդր Օնիշչուկը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: ԱՄՆ 2017  թվականի չեմպիոնի անունը հայտնի կդառնա այսօր կայանալիք թայ-բրեյքում:
Վարուժան Հակոբյանը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան, Վարուժան Հակոբյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ Ֆաբիանո Կարուանան եզրափակեց լավագույն հնգյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]