1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արի տուն»-ը կրկին Հայաստանի դռները բացեց սփյուռքահայ երիտասարդների առջև

«Արի տուն»-ը կրկին Հայաստանի դռները բացեց սփյուռքահայ երիտասարդների առջև

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը  2017 թվականին ավելի շուտ է մեկնարկել, քան նախորդ տարիներին։ 

Բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց «Հայր մեր» տերունական աղոթքով։ Միջոցառումն ուղեկցվում էր «Ծաղկազարդ» երգչախմբի ելույթով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում այդ փաստն այսպես մեկնաբանեց. «Կան դպրոցներ, որոնք չեն կարողանում ամռան ամիսներին մասնակցել, և պատճառն այն է, որ տարբեր երկրներում ամառային, գարնանային, աշնանային արձակուրդները տարբեր ժամանակ են լինում։ Մենք հասկացանք, որ Ֆրանսիայի հետ կարելի է առանձին ծրագիր անել, քանի որ ապրիլ ամիսն իրենց համար արձակուրդային ժամանակահատված է»։ 

Ֆրանսիայի տարբեր քաղաքներից երեք դպրոց ցանկություն են հայտնել գալ և մասնակցել Սփյուռքի նախարարության կազմակերպած ծրագրին։    

Նախարարի խոսքով` մտադրություն կա նույնն անել նաև Լատինական Ամերիկայի համար, քանի որ այնտեղից էլ երեխաները ամռան ամիսներին ծրագրին մասնակցելու դժվարություններ են ունենում ։ 

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արաբեան» դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սիրարփի Քոսոյանն ասաց, որ իրենց դպրոցի աշակերտները շուրջ 10 տարի ապրիլի 24-ին եկել են Հայաստան հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության համար։ 

«Այս տարի առաջին անգամ «Արի տուն» ծրագրի շրջանակում ենք այցելել Հայաստան։ Երեխաները շատ գոհ են իրենց այցելություններից, այցելած տեսարժան վայրերից։ Մեր դպրոցից ժամանել են 5-րդ դասարանի 20 աշակերտ»,- ասաց Սիրարփի Քոսոյանը։  

Այս փուլով Հայաստան են այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արաբեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ։  
Ավանդույթի համաձայն Հրանուշ Հակոբյանը նաև երեխաներից մեկին հագցրեց «Արի տուն» ծրագրի շապիկն ու գլխարկը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]