Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում է կազմակերպվել ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում է կազմակերպվել ԱՄՆ 
Կոնգրեսում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դևիդ Թրոթը, Ջեքի Սփիըրը, Դևիդ Վալադաոն և փոխհամանախագահ Ադամ Շիֆը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև շեշտեցին Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը:

Հիշատակման միջոցառմանը մասնակցեցին նաև սենատոր Էդ Մարքին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, մի շարք կոնգրեսականներ:

Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հայկական հանձնախմբի անդամներին` Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը մշտապես բարձրաձայնելու համար և ընդգծեց պատճառական կապը ժխտողականության և մեր օրերում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]