Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը 184 կգ պոկելով նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը բարձրացրեց 230 կգ, դարձավ նաև փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 414 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկեց 165 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով նա գրավեց յոթերորդ հորիզոնականը:

Ապրիլի 8-ին 19:10-ին մրցակցության մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]