Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հայաստանի ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: 

Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում: Մասնավորապես, ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Խոսվել է նաև արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու դրանցով բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: 

ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին: 

Ներկայացվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները: 

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների և առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսևորումների հարցը: Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավածություն ունենան Արցախում: 

Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է նաև Ռուբեն Մելիքյանի կատարած փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգայնորեն սահմանված սկզբունքներից: Դրանով հանդերձ, կարևորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին: 

Թորբյորն Յագլանդը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանիդիրքորոշումն ու աշխատանքը նշված ոլորտում Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրմանհարցում: 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և միջոցներ ձեռնարկել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]