Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքագետի կարծիքով՝ ընտրություններից հետո Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման որևէ խոչընդոտ չկա

Քաղաքագետի կարծիքով՝ ընտրություններից հետո Հայաստան-ԵՄ համաձայնագրի 
ստորագրման որևէ խոչընդոտ չկա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավականին լավ կազմակերպված ընտրություններից եւ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի գնահատականից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ կապված որեւէ խնդիր չկա, որը կարող էր լինել խոչընդոտ հավանաբար արդեն նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելությունն իր նախնական զեկույցը հրապարակեց, որն ընդհանուր առմամբ ավելի դրական էր, քան վերջին եզրափակիչ զեկույցները: Կարելի է ասել, որ չափից ավելի դրական արձագանքներ եղան, եւ ԵԱՀԿ կողմից նշված ամենակարեւոր տարրն այն էր, որ ասվել է ընտրությունների ժամանակ մարդու հիմնարար ազատություններն ապահովելու մասին:  Տեխնիկապես եւս դրական են գնահատել այս ընտրությունները: Այս ընտրությունները բավականին դրական եւ կարեւոր հիմք են Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ զեկույցում նշված հատվածը, որում ասվում է քաղաքական ուժերի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառքների ձեւաչափի մասին, աշխատակիցների վրա տարբեր կազմակերպությունների ազդեցության մասին, բացատրվում է նրանով, որ գործատուների մեծ մասը նաեւ հանդիսացել են ռեյտինգային քվեարկության մասնակիցներ եւ հետեւաբար օգտագործել են բոլոր լծակները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան ապրիլի 2-ին: Ըստ ընտրությունների արդյունքների՝ առաջիկա խորհրդարանում լինելու է 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքներ, Հայ հեղափոխական դաշնակցություն: 

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված էր 450 դիտորդ 42 երկրներից, այդ թվում` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 340 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանական և աշխատակազմի անդամ, 24-ը՝ ԵԽԽՎ-ից և 13-ը՝ ԵԽ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]