Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիլվեստեր Սթալոնեն հիացած է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմով

Սիլվեստեր Սթալոնեն հիացած է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:

«Այս յուրօրինակ ֆիլմը կսկսի ցուցադրվել ապրիլի 21-ին... Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, և  շատ տարիներ էին անհրաժեշտ դրա պատրաստման ու էկրաններ բարձրանալու համար: Սա ճշմարիտ և անհավատալի կարևոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, որը կարող է ֆիլմը դարձնել «Օսկարի»  մակարդակի: Դրա հրաշալի դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ լավ են խաղում: Եվ հատուկ ուշադրություն եմ ցանկանում դարձնել լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ով այս էպիկական պատմությունը վերջապես բարձրացրեց էկրաններ: Բացի այդ, ես շատ բանով եմ պարտական Մայք Մեդավոյին, քանի որ հենց նա կանաչ լույս տվեց «Ռոքի»-ին, ինչի շնորհիվ ես այժմ այստեղ եմ: Ֆիլմն ուներ ամեն բան… Ես խանդում եմ»,- ասել է Սիլվեստեր Ստալոնեն:

This extraordinary film is opening April 21… It is a subject that I have been fascinated with for decades and it has taken many years for someone to finally have the guts to make it and finally bring it to the screen for all to see… It is true and incredibly important historical drama That has all the extraordinary ingredients that can make a movie Oscar quality. It's amazing lead actors Christian Bale, and Oscar Isaac, Play their parts to perfection! And a special shout out to it's a legendary producer, Mike Medavoy, Who finally brought this epic story to the screen. Also, I owe Mike Medavoy A great deal because he's the one who gave Rocky the greenlight, and that's why am here today. This film has it all…!!! I'm jealous.

A post shared by Sly Stallone (@officialslystallone) on

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:  

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչ-լրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է Փարիզում սովորած հայ նկարչուհի տաղանդավոր Անայի հետ: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում, և Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին, յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am