Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի պարենային անվտանգությունը գյուղատնտեսության նախարարության գերխնդիրներից է

Հայաստանի պարենային անվտանգությունը գյուղատնտեսության նախարարության 
գերխնդիրներից է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար գերխնդիր է Հայաստանի պարենային անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` դրա ապահովման համար անհրաժեշտ է գտնել ու զարգացնել այն ուղղությունները, որոնք, մի կողմից թույլ կտան ներքին արտադրողին ստեղծել ներմուծվող արտադրանքի նկատմամբ առավել մրցունակ արտադրանք, մյուս կողմից՝ խթանել արտահանումը:

 «Նախարարությունում կառուցում ենք հիմնավորված հաշվարկներով մոդելներ սերմնաբուծության վերաբերյալ՝ բոլոր ուղղություններով, որից հետո կլինի անասնաբուծությունը։ Այս ամենից կընտրվեն այն հացահատիկային, կամ ընդեղենային կուլտուրաները, որոնք տեղում արտադրվելու հետ մեկտեղ ավելի մրցակցային են, քան ներմուծումը, ինչպես նաեւ այն կուլտուրաները, որոնք կխթանեն արտահանումը»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ անհրաժեշտ է գտնել այդ մրցակցային ուղղությունները:

Նա հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կունենան թիրախային ծրագրեր, որոնք էլ կնպաստեն ոլորտի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]