Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինան իր զինծառայողներին ՆԱՏՕ-ի ստանդարտներով կպատրաստի Վրաստանում

Ուկրաինան իր զինծառայողներին ՆԱՏՕ-ի ստանդարտներով կպատրաստի Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պլանավորում Է իր զինծառայողների ՆԱՏՕ-ի ստանդարտներով ուսուցումն անցկացնել Վրաստանում, ինչպես նաեւ վրացական կողմի հետ ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի հետ Կիեւում անցկացված համատեղ բրիֆինգում: 
«Հիմքում դրվելու Է մեր համագործակցությունն այնպիսի ուղղություններում, ինչպիսին Է դաշինքի ստանդարտներով Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ուսուցումը լեռնա-անտառային տեղանքում: Վրաստանը հսկայական փորձ ունի, եւ այն մեզ շատ օգտակար կլինի մեր ստորաբաժանումների ուսուցման համար»,-ասել Է Պոլտորակը: 
Հանդիպմանը կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնումը զորքերի պատրաստման գործում, ռազմական գիտության ոլորտում, համատեղ ու բազմազգ զորավարժությունների անցկացման, ծրագրային ուսուցման փորձի փոխանակման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]