Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիմ Չեն Նամի մարմինը հանձնվելու Է ԿԺԴՀ-ին

Կիմ Չեն Նամի մարմինը հանձնվելու Է ԿԺԴՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ երբոր մարմինը հանձնվելու Է հյուսիսկորեական կողմին՝ նրա ազգականների խնդրանքին համապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքի հայտարարության մեջ, որը նա հրապարակել Է իր կայքում: 
«Դիահերձման ընթացակարգի ավարտման կապակցությամբ եւ ազգականների գրավոր խնդրանքին համապատասխան, մենք մարմինը կուղարկենք Հյուսիսային Կորեա»,-նշում Է Ռազաքը: Նա նաեւ հայտնել Է, որ Փենյանում Մալայզիայի դեսպանության ինն աշխատակիցներ, որոնց թույլ չԷին տալիս երկրից մեկնել Կիմ Չեն Նամի մահվանից հետո ծագած դիվանագիտական տարաձայնությունների պատճառով, այժմ կարող են վերադառնալ հայրենիք:
Որպես պատասխան քայլ, ԿԺԴՀ-ի երկու քաղաքացիների, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակից լինելու մեջ, թոյւլատրվել Է մեկնել Մալայզիայի մայրաքաղաքից: Մալայզիական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, մարտի 30-ին նրանք Պեկին են մեկնել «Մալայզիայի ավիաուղիների» չվերթով: Նույն այդ ինքնաթիռով Չինաստան Է հասցվելու նաեւ Կիմ Չեն Նամի մարմինը՝ հետագայում Փենյանին հանձնելու համար: 
Նաջիբ Ռազաքը նաեւ ընդգծել Է, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում ստեղծած դիվանագիտական ճգնաժամը հաղթահարված Է, ինչի մասին նա գրել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]