1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակում աշակերտներն այցելեցին գրողների միություն

Մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակում աշակերտներն այցելեցին գրողների 
միություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 88 տարվա կյանք ունեցող «Ծիծեռնակ» ամսագիրը տպագրվում է փոքրիկների համար և նրանց մասնակցությամբ: Այստեղ ներկայացվում են նաև ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները: 
Մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակում մարտի 30-ին Հայաստանի գրողների միությունում Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի երրորդ դասարանի աշակերտները հանդիպեցին գրողների հետ և ծանոթացան «Ծիծեռնակ» ամսագրին:
Հանդիպման սկզբում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ծանոթացրեց փոքրիկներին գրողների միության ստեղծման պատմությանը և գործունեությանը, հնչեցին պատմություններ հայ դասական և ժամանակակից գրողների մասին: 
Կարևորելով նմանատիպ ճանաչողական այցերը՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Ուրախ եմ շատ, որ եկել եք այսօր:  Մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը հենց դուք եք: Մենք ձեզ համար ենք գրում: Ընդհանրապես մանուկները պետք է ճանաչեն իրենց համար լույս տեսնող թերթերն ու ամսագրերը, քանի որ դասագրքերում քիչ թվով նյութեր են զետեղված»:
Էդվարդ Միլիտոնյանի կարծիքը կիսեց նաև Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ով իր խոսքում ասաց, որ կարևորում է նմանատիպ նախաձեռնությունները և շատ ուրախացավ, երբ դպրոցն ինքը հանդես եկավ նման առաջարկով:
«Մենք ուզեցինք երեխաներն իրենք անձամբ տեսնեն և շփվեն այն գրողների հետ, որոնց ստեղծագործությունները կարդում են: Կարծում եմ այս հանդիպումից հետո երեխաներն ընթերցանությանը շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանեց դասղեկ Արմինե Գևորգյանը:
Վերջում երեխաները գրողների միության շենքում կատարեցին փոքրիկ էքսկուրս, որի ժամանակ ծանոթացան տեղի հրատարակչությանը, տպարանին՝ հասկանալու, թե ինչպես են ստեղծվում գրքերը:

Նոռա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]