Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հղի Բեյոնսեին քանդակել են պանրից

Հղի Բեյոնսեին քանդակել են պանրից

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Դեւիդ Բրեդլին պանրից ստեղծել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձանը: Ինչպես մարտի 30-ին հայտնել Է The Telegraph-ը, քանդակը հատուկ ստեղծվել Է պանրի եւ գինու փառատոնի առթիվ, որն ապրիլի 1-ին անցկացվելու Է Լոնդոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բրի-յոնսեի» պատրաստման համար օգտագործվել Է 20 կիլոգրամ չեդերա:
Քանդակը կրկնում Է այն լուսանկարը, որն արտիստուհին փետրվարին զետեղել Էր իր Instagram-ում: Լուսանկարում հղի Բեյոնսեն ներքնազգեստով եւ շղարշով նստած Է ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայի ֆոնին: Կադրին կից գրության մեջ երգչուհին բաժանորդներին պատմել Է, որ իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ միասին երկվորյակների Է սպասում: 
Լուսանկարը շատ մեծ ժողովրդականություն Է ձեռք Է բերել եւ առաջին ութ ժամվա ընթացքում հավաքել Է 6,6 մլն լայք (մարտի 30-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 միլիոն):

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]