Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը

Կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հստակ քայլեր կձեռնարկի սահմանափակ ռեսուրսներով ավելի շատ շահառուների զբաղվածության ապահովման, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները պարզեցնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարությունը լրացումներ և փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Արդյունքում ակնկալվում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրների իրավական լուծումների ապահովում, ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում, շահառուների առաջնահերթությունների պարզեցում, զբաղվածության պետական քաղաքականության իրականացման գործընթացում գործատուների մասնակցության շրջանակների ընդլայնում, ոչ նպատակային օգտագործված գումարների հետ վերադարձման մեխանիզմների ամբողջականացում: Նախատեսվող գործառույթների պատվիրակումը մասնագիտացված կազմակերպությանն առավելագույնը կմեծացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը` գործառույթների ամբողջական և լիարժեք իրականացման տեսանկյունից: Առաջարկվող փոփոխությամբ հստակ կտարանջատվեն ծրագրի իրականացման կազմակերպական և մասնագիտական գործառույթները: Որոշմամբ հնարավորություն է տրվում անմրցունակ անձանց ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում մեկից ավելի անգամ` տվյալ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]