1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին

Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը չի առարկել բանակում ծառայելուց խուսափելու համար երկրից հեռացած անձանց վերադարձի մասին օրինագծին: «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը գործադիրին էր ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սփյուռքի նախարարության պարզաբանման մեջ նշված է, որ կառավարությունը սկզբունքորեն չի առարկում այս թույլտվությունը 2015-ի մայիսից մինչեւ 2017-ի մայիս երկարաձգելուն:

Օրենքն ընդունվել է 2003 թվականին: Ըստ օրենքի` քաղաքացիները յուրաքանչյուր բաց թողած զորակոչի դիմաց 200 հազար դրամ վճարելով կարող են Հայաստան վերադառնալ` քրեական հետապնդումից ազատվելով: Հետագայում օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]