Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկա ընտրությունների արդյունքում երեք քաղաքական ուժ միանշանակ կլինեն խորհրդարանում. քաղաքագետ

Առաջիկա ընտրությունների արդյունքում երեք քաղաքական ուժ միանշանակ կլինեն 
խորհրդարանում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը տեսնում է առնվազն երեք քաղաքական ուժ, որոնք դեպքերի ցանկացած զարգացման պարագայում ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում լինելու են խորհրդարանում: Դրանք «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքներն են, ինչպես նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

«Այս պահին իրականում ինձ համար առաջնահերթ ինտրիգն այն է, թե քանի ձայն կհավաքի  «Ծառուկյան դաշինքը»:  Կախված նրանից,  թե այն կհավաքի 20-25 տոկոս, կստեղծվի մի իրավիճակ. եթե դրանից ավելի ձայներ հավաքի, կլինի մեկ այլ իրավիճակ: Ինչ վերաբերում է «ԵԼՔ»-ին, նրան հաջողվեց գտնել այդ սանդղակը՝ ոչ միայն խաղալով ընդդիմություն-իշխանություն, այլեւ նոր ընդդիմություն, որը նաեւ ներկայացնում է ոչ միայն տարիքով բավականին երիտասարդ թեկնածուներ, այլեւ մոտեցումներով, այսինքն՝ մի ուժ, որն ինչ-որ կերպ պետք է փոփոխությունների խորհրդանիշ լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներին եւ հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց, որ առաջ քաշված դրույթները դժվար թե արձագանք գտնեն հասարակության շրջանում:

«Հաշվի առվելով նաեւ այն բացարձակ փաստը, որ նա հանդիսանում է իսկապես շատ հմուտ եւ փորձառու քաղաքական գործիչ՝ դրա հետ մեկտեղ ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ սկսվում է Սուրբ Հեղինեի կղզու սինդրոմը,այսինքն՝ քաղաքական կամ պատմական գործիչները կանգնում են խնդիրների  առջեւ, երբ  բուռն քաղաքական գործունեությունից հետո դա ավարտին է մոտենում: Մյուս կողմից նաեւ պետք է հաշվի առնել, որ կարեւոր չէ՝ ինչ դրույթներ նա առաջ քաշում,  ամեն դեպքում դա նախընտրական մոտեցում է, որի նպատակն ի սկզբանե տարբերվում էր մնացած բոլոր քաղաքական ուժերի մոտեցումներից: Չեմ կարծում, որ գաղափարախոսական առումով այն լուրջ արձագանք ունենա: Առհասարակ, եթե դիտարկենք, ապա այս ընտրությունները կրում են հետխորհրդային տարածքում գոյություն ունեցած ֆենոմենը, երբ  քաղաքական ուժերի միջեւ պայքարը ոչ թե գաղափարախոսական հենք ունի, այլ ռեսուրսային, ինֆորմացիոն-լրատվական,  ֆինանսական»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]