Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը մարտի 30-ից շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղըկտցին և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին:

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը                      100 դրամ

Մետաղը և հարգը                            ոսկի 999,90

Քաշը                                                 1,0 գ

Տրամագիծը                                      13,9 մմ

Որակը                                               պրուֆ

Դրամաշուրթը                                  ատամնավոր

Տպաքանակը                                    3000 հատ

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

«Նոյյան տապան» 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղըկտցին և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                      10000 դրամ

Մետաղը և հարգը                            ոսկի 999,90

Քաշը                                                 7,78 գ

Տրամագիծը                                      20,0 մմ

Որակը                                               պրուֆ

Դրամաշուրթը                                  ատամնավոր

Տպաքանակը                                    1000 հատ

 Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

«Նոյյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամ

 Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղըկտցին և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                      25000 դրամ

Մետաղը և հարգը                            ոսկի 999,90

Քաշը                                                 15,55 գ

Տրամագիծը                                      25,2 մմ

Որակը                                               պրուֆ

Դրամաշուրթը                                  ատամնավոր

Տպաքանակը                                    800 հատ

 Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

«Նոյյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղըկտցին և Արարատ լեռը՝  արևածագի ֆոնին:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                      50000 դրամ

Մետաղը և հարգը                            ոսկի 999,90

Քաշը                                                 31,1 գ

Տրամագիծը                                      30,2 մմ

Որակը                                               պրուֆ

Դրամաշուրթը                                  ատամնավոր

Տպաքանակը                                    500 հատ

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]