Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը. Վիգեն Սարգսյան

 Անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կբարձրացնի Հայաստանի 
պաշտպանունակությունը. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին կնպաստի երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Կառավարման խորհրդարանական մոդելը նաև կարևոր նշանակություն կունենա ճգնաժամային իրավիճակներում, այն իրավիճակներում, երբ խորհրդարանի մեծամասնությունը պետք է որոշումներ կայացնի բյուջեում, հիմնական այլ օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների մասին, որոնք թելադրվում են իրավիճակի զարգացմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սարգսյանը:

Նախարարը հավելել է, որ կառավարման խորհրդարանական համակարգն աշխատում է շատ երկրներում և աշխատում է շատ արդյունավետ: «Նախատեսվում է, որ խորհրդարանում ձևավորվելիք մեծամասնությունը լինի կայուն մեծամասնություն, որը հնարավորություն կունենա ձևավորելու կառավարություն, որն էլ իր հերթին պատասխանատու կլինի երկրի պաշտպանունակության բարձրացման, ազգային անվտանգության համար: Պատերազմական իրավիճակում վարչապետը ստանձնում է գերագույն-գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, կառավարման նոր մոդելը որքանո՞վ ազդեցություն կունենա ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության վրա, նախարարը պատասխանել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջ գալ որոշումների կայացման ընթացքում շատ արագ կլուծվեն: «Ես որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության համար` կապված կառավարման նոր մոդելի անցնելու հետ»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]