Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չելսի Քլինթոնն ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի

Չելսի Քլինթոնն ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտարարել Է, որ  ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ընտրովի պաշտոնի չեմ հավակնում»,- ասել Է Քլինթոնը Variety հանդեսին տված հարցազրույցում: «Ինձ միշտ Էլ զարմացրել են հոդվածներն այն մասին, որ ես ուր ասես առաջադրում եմ իմ թեկնածությունը՝ Կոնգրես, Սենատ, քաղաքային խորհուրդ, նախագահի պաշտոնի համար: Ինձ թվում Է, դա ինչ-որ հիստերիա Է, որովհետեւ ինձ կյանքում շատ անգամ են հարցրել այդ մասին, եւ պատասխանը երբեք չի փոխվել»,- հավելել Է 37-ամյա Չելսի Քլինթոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]