Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեհաստանի պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց դրանում հայերի բազմադարյա ներդրման. Անջեյ Դուդա

 Լեհաստանի պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց դրանում հայերի 
բազմադարյա ներդրման. Անջեյ Դուդա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի միջոցառումների շրջանակներում լեհահայ համայնքի ներկայացուցիչները մարտի 29-ին հյուրընկալվել են Լեհաստանի Նախագահի նստավայրում` Բելվեդերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեհաստանի Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին լեհահայ համայնքի նշանավոր գործիչները, ինչպես նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

«Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի, մեր ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման»,- դիմելով ներկաներին` հայտարարել է Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան:

Հաշվի առնելով Լեհաստանի հայ համայնքի բազմադարյա պատմությունը` Դուդան կատակեց, որ վերջին հարյուրամյակի ընթացքում Լեհաստան եկած հայերին նույնիսկ կարելի է նորեկներ համարել:

«Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ ներդրման համար»,- շեշտեց Անջեյ Դուդան:

Լեհաստանի նախագահը, հատկապես ընդգծեց Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած լեհահայերին` նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին ու կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա հիշեցրեց նաև, որ դարերի ընթացքում հայերը ներգրավված են եղել նաև Լեհաստանի կյանքի քաղաքական և ռազմական ոլորտներում` լինելով այդ երկրի թագավորների դեսպաններն ու թարգմանիչները, ինչպես նաև փայլուն զինվորականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]