1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շուշիի կերպարվեստի թանգարան 2016թ.-ին ամենաշատ օտարերկրյա այցելուները եղել են ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԻԻՀ-ից

Շուշիի կերպարվեստի թանգարան 2016թ.-ին ամենաշատ օտարերկրյա այցելուները եղել 
են ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԻԻՀ-ից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանը, Արցախի հասարակությանը հաղորդակից դարձնելով արվեստի բարձրարժեք ստեղծագործություններին, ընդունում է նաև մեծ թվով օտարերկրացի հյուրերի: Այս մասին ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը:

«Անցած տարի Շուշիի կերպարվեստի պետական թանգարան է այցելել 2934 մարդ, որից 342-ը` արտերկրից»,- տեղեկացրել է Լ. Գասպարյանը և նշել, որ, ըստ վիճակագրական տվյալների, թանգարան ամենաշատ օտարերկրյա այցելուները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:

«Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցուցակը և ներկայացվող աշխատանքների լայն աշխարհագրությունը. Արցախ, Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն»,- ասել է Լ. Գասպարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]