Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 27-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն: Միջոցառումն անցկացվել է կազմակերպության Ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է Հայաստանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ֆրանսահայ երաժիշտ Սևան Ստեփանյանի ղեկավարած «Լավաշ» նվագախումբը:

Նույն օրը կազմակերպվեց ֆրանկոֆոն երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողություն, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին մատուցվեցին հայկական ավանդական ուտեստներ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]