Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիտվան պատրաստ է ֆիլմարտադրության բնագավառում ակտիվ համագործակցել Հայաստանի հետ

Լիտվան պատրաստ է ֆիլմարտադրության բնագավառում ակտիվ համագործակցել 
Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի մշակույթի նախարար Լիանա Ռուոկիտյե Յոնսոնի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և իր անունից շնորհավորեց Լիանա Ռուոկիտյեին, նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բազում հաջողություններ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց դեսպանության կողմից նախատեսվող մշակութային միջոցառումները՝ ընդգծելով, որ լիտվական կողմի հետ համատեղ հնարավոր է իրագործել տարբեր ծրագրեր՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2018 թ-ին և՛ Հայաստանում, և՛ Լիտվայում նշվելու են 1918թ․ երկու հանրապետությունների հիմնադրման հարյուրամյակները։

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք մշակութային ծրագրերին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ անելու է ամեն հնարավորը Հայաստանը Լիտվայում ավելի տեսանելի դարձնելու համար։

Նախարար Ռուոկիտյեն նշեց, որ լիտվական կողմը պատրաստ է ֆիլմարտադրության բնագավառում ակտիվ համագործակցել Հայաստանի հետ։ Դեսպանը նշեց, որ 2017-18 թթ․ ՀՀ դեսպանությունը նախատեսում է կազմակերպել ֆիլմերի ցուցադրություն, ցուցահանդեսներ և համերգներ։

Նախարար Ռուոկիտյեն իր գոհունակությունը հայտնեց դեսպանության կողմից կազմակերպված հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգի վերաբերյալ և հույս հայտնեց նման խոշոր մշակութային միջոցառումները պարբերական բնույթ կկրեն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]