Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առաջարկում ենք էվոլյուցիոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ ցնցումներից. ՀՀ վարչապետ

Առաջարկում ենք էվոլյուցիոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ ցնցումներից. 
ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը քաղաքացիներին հորդորում է դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ոչ միայն ապրիլի 2-ին, այլև առօրյայում՝ խնդիրների, անարդարության դեմ և այլն: «Ապրիլի 2-ին մասնակցեք ընտրություններին, վելուծեք ներկայացված ծրագրերը և ընտրեք, թե ում եք վստահելու, որպեսզի վաղը կառավարի երկիրը, անպայման դիտարկեք՝ ծրագիրն  իրատեսակա՞ն է, թե՝ ոչ: Մենք, կատարելով մեծ փոփոխություններ, առաջարկում ենք էվոլյուցիոն, բնականոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ անկախատեսելի զարգացումներից, ցնցումներից, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար: Մենք շատ բան ունենք կորցնելու, այդ իսկ պատճառով, պետք է չափազանց հավասարակշիռ կերպով մեր որոշումը կայացնենք»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը չարենցավանցիներին կոչ արեց իրենց քվեն տալ ՀՀԿ-ին և վստահեցրեց, որ իրենք մշտապես հասարակությանը հաշվետու կլինեն բոլոր ծրագրերի իրականացման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]