Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման ուղղությամբ. ՀՀ Նախագահ

 Խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության 
կառուցման ուղղությամբ. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն հանգրվան են սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մալթայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջև խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման և ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»,- շեշտեց Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշեց նաև, որ ընտրությունները դիտարկելու համար Հայաստանը հրավիրել է միջազգային բոլոր համապատասխան կառույցներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներին: 

«Շնորհակալ ենք Եվրոպական միությանը և, իհարկե, ԵԺԿ-ին՝ Հայաստանի համար այս կարևոր գործընթացներում մեր կողքին գտնվելու համար»,- ամփոփեց ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]