Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բժշկական համալսարանում կրթություն է ստանում 26 երկրի 1636 ուսանող

Բժշկական համալսարանում կրթություն է ստանում 26 երկրի 1636 ուսանող

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի մարտի 29-ին կայացած հերթական նիստը նվիրած էր համալսարանի միջազգայնացման գործընթացին, կատարված աշխատանքներին և հեռանկարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներկայացնող զեկույցում Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ընդգծեց, որ միջազգայնացումն այն ճանապարհն է, որն ապահովում է բուհի մրցունակությունը  միջազգային շուկայում: Միջազգայնացման գործընթացում բանախոսը կարևորեց բոլոր ստորաբաժանումների և ենթակառուցվածքների ամենօրյա աշխատանքն ու ներգրավվածությունը:

Երվանդ Սահակյանը հանգամանալից անդրադարձ կատարեց բուհի համագործակցության ծրագրերին, կատարված ու առաջիկա աշխատանքներին, որտեղ ակնկալվում է նաև աշխարհի տարբեր անկյուններում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող շրջանավարտների մասնակցությունը:

Պրոռեկտորի խոսքով՝ անցած տարիները վկայում են, որ Հայաստանն օտարերկրացիների համար բժշկական կրթություն ստանալու տեսակետից անվտանգ և գրավիչ երկիր է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ամփոփելով նիստը, նշեց, որ այսօր մեր համալսարանում բժշկական կրթություն է ստանում 26 երկրի 1636 ուսանող, և առաջիկայում ծրագրվում է զգալիորեն ընդլայնել այս թիվը, ինչին զուգահեռ, նրա դիտարկմամբ, առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել նաև առկա ներուժի հզորացում և կատարելագործում:

Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ արդեն ավարտվել են էլեկտրոնային բժշկական գրադարանի ստեղծման աշխատանքները և առաջիկա օրերին այն կհանձնվի ապագա բժիշկների և պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող ընթացիկ այլ հարցեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]