1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզարշավն ամփոփեց «Խաղաղության երթով»

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզարշավն ամփոփեց «Խաղաղության երթով»

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում մարտի 29-ին տեղի ունեցավ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի եզրափակիչ հանրահավաքն ու «Խաղաղության» երթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքը վարում էր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա կոչ արեց հանրահավաքի բոլոր մասնակիցներին դառնալ խաղաղության քարոզիչներ և խաղաղության ուղերձը տարածել երկրով մեկ: «Մենք ստիպելու ենք նաև Ադրբեջանի իշխանություններին խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- նշեց Արամ Մանուկյանը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով` Հայաստանում անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ, պայքար մղել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ: «Այս խնդիրները լուծել հնարավոր չի լինի ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում»,- նշեց ՀԺԿ նախագահը:

Ստեփան Դեմիրճյանը կոչ արեց նաև մասնակցել առաջիկա ընտրություններին, քանի որ դրանց կարևորությունն ավելի է մեծացել` հաշվի առնելով այն փաստը, որ դրանք միակ համապետական ընտրություններն են:

Դաշինքի հանրահավաքն ավարտվեց Երևանի կենտրոնական փողոցներով անցկացված «Խաղաղության երթով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]