Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանացիների կեսը երջանիկ Է Brexit-ի մեկնարկի համար

Բրիտանացիների կեսը երջանիկ Է Brexit-ի մեկնարկի համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացիների կեսը երջանիկ Է Brexit-ի ընթացակարգի սկսվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Sky News հեռուստաալիքի կողմից մարտի 29-ին անցկացված հարցման տվյալները:
«Մեր այսօրվա հարցումը ցույց տվեց, որ յուրաքանչյուր երկրորդը երջանիկ Է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի դրույթների իրագործումն սկսելու առթիվ այն դեպքում, երբ միայն 36 տոկոսն Է տխրություն ապրում ԵՄ-ից երկրի դուրս գալու կապակցությամբ: 14 տոկոսը չի կարողացել պատասխանել, թե ինչ Է զգում»,-նշում Է հեռուստաալիքը:
Ընդսմին Sky News-ն արձանագրում Է, որ հարցվածների միայն փոքր մասն Է «զղջում» անկախության հանրաքվեի որոշման համար, որը կայացել Է անցած ամռանը: Այն ժամանակ ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկեց քաղաքացիների 52 տոկոսը, դեմ՝ 48 տոկոսը:
 Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, մարտի 29-ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում,  Եվրամիության իշխանություններին ծանուցել Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին: 
Մեյը պատմական պահ Է համարել Brexit-ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ Է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում Է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-ասել Է նա:
Իրենց հերթին ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում, ինչի մասին ասված Է ԵՄ-ի մնացած երկրների ղեկավարների՝ մարտի 29-ին հրապարակված հռչակագրում, որը տարածվել Է այն բանից հետո, երբ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին փոխանցեց Brexit-ի գործարկման մասին Լոնդոնի պաշտոնական ծանուցագիրը:
«Մենք ափսոսում ենք, որ Մեծ Բրիտանիան լքում Է ԵՄ-ն, բայց մենք պատրաստ ենք առաջիկա գործընթացին»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]