1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը պատրաստվում է պրոգրեսիվ հարկ կիրառել Սևանի ավազանում պարապուրդի մատնված սեփականության վրա

Կառավարությունը պատրաստվում է պրոգրեսիվ հարկ կիրառել Սևանի ավազանում 
պարապուրդի մատնված սեփականության վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գույքագրում է իրականացնում Սևանի ավազանում և պատրաստվում է պրոգրեսիվ հարկ կիրառել այն սեփականության վրա, որը չի գործում, պարապուրդի է մատնված, որտեղ ներդրումներ չեն արվում: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում բնակիչների հետ հանդիպմանն  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք ցանկանում ենք պրոգրեսիվ հարկ կիրառել, որպեսզի կարողանանք ակտիվացնել սեփականատերերին, որ նրանք ներդրումներ ներգրավեն, աշխատեն: Եվ երբ նրանք ներդրում կանեն, այդ ժամանակ մենք հարկը կհանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ կառավարությունը ձևակերպելու է կանոններ, թե Սևանի ավազանում ինչպիսին պետք է լինեն հանգստյան գոտիները, որպեսզի հնարավոր լինի նաև երկարացնել Սևանում հանգստանալու սեզոնի ժամկետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]