Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Brexit-ի գործարկումը պատմական պահ Է, որը հետդարձի ճանապարհ չունի. Թերեզա Մեյ

Brexit-ի գործարկումը պատմական պահ Է, որը հետդարձի ճանապարհ չունի. Թերեզա Մեյ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին ծանուցել Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է մարտի 29-ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում: 
«Մի քանի րոպե առաջ Բրյուսելում ԵՄ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչն իմ անունից Եվրախորհրդի ղեկավարին հանձնեց նամակը՝ հաստատելով ԵՄ-ի մասին պայմանագրի 50-րդ հոդվածը կիրարկելու կառավարության որոշումը»,-ասել Է նա: «50-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը գործարկված Է»,-հավելել Է նա: 
Մեյը պատմական պահ Է համարել Brexit-ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ Է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում Է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-ասել Է նա: 
Բրիտանիայի վարչապետը նաեւ նշել Է, որ Լոնդոնը հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին: «Հավաքական պաշտպանության եւ անվտանգության հանդեպ մեր պարտավորությունները նույնքան ամուր են, ինչպես միշտ»,-ընդգծել Է նա՝ խոստանալով «այս տասնամյակի ընթացքում պաշտպանության համար ծախսել բրիտանական ՀՆԱ-ի 2 տոկոսը»: 
Այդ կապակցությամբ Մեյը նշել Է, որ Լոնդոնը պլանավորում Է «179 մլրդ ֆունտ ստեռլինգ ծախսել մինչեւ 2025 թվականը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի վերազինման պլանի իրագործման համար»: 
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել Է քննարկել Շոտլանդիայի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման հարցը: Այդ մասին նա հայտարարել Է բրիտանական խորհրդարանում՝ պատասխանելով Վեսթմինսթերում Շոտլանդիայի ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Անգուս Ռոբերտսոնի հարցին:
Մեյն ասել Է, որ հենց «Միացյալ Թագավորության կառավարությունն Է երկիրը ներկայացնելու» Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանների շուրջ Բրյուսելում անցկացվելիք բանակցություններում: «Մենք ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում ուշադրության ենք առնելու բոլոր տեսակետները: Եվ ես կցանկանայի այդ հարգելի ջենտլմենին (Ռոբերտսոնին) հիշեցնել, որ Շոտլանդիան Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասն Է: Այժմ անկախության երկրորդ հանրաքվեն քննարկելու ժամանակը չԷ»,-հայտարարել Է Մեյը:
Նախօրյակին Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները պաշտպանել են տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու շոտլանդական կառավարության նախաձեռնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]