1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մագդալենա Գրոնոն կարևոր է համարում ԼՂ բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելը

Մագդալենա Գրոնոն կարևոր է համարում ԼՂ բանակցային գործընթացին նոր թափ 
հաղորդելը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելը շատ կարևոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

«Այսօր հակամարտության գոտում իրավիճակի լարման ռիսկերը բարձր են: Տեսնում ենք` գործընթացն այս պահին այնպիսին է, որ առաջընթացի հույսերը վերացել են: Հիմնավոր քննարկման հարթակներ չկան: Մյուս կողմից կարևոր կլինի փորձել գործընթացին կրկին թափ հաղորդելը: Լսում ենք, որ հավանական է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, նախապատրաստվում է երկու երկրների նախագահների հանդիպումը: Այդ քննարկումներում անհրաժեշտ է հենքեր ստեղծել հետագա առաջընթացն ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մագդալենա Գրոնոն:

Նրա խոսքով, այս պահին գործընթացները խորացած են, ապրիլյան դեպքերն ազդեցություն են թողել երկու կողմերի հասարակությունների վրա: Ըստ նրա` երկու կողմերում էլ նկատվում են ազգայնական, հայրենասիրական մոտեցումներ, որոնք գնալով ամրապնդվում են:  

«Հավի և հավկիթի պատմությունն է, տեսնում ենք, որ վստահության բացակայությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ կողմերը մտածում են, թե ով պետք է առաջին քայլն անի: Մենք վստահության բացակայության խնդիրների հետ գործ ունենք: Ես կարծում եմ, որ ապրիլից հետո ալիքավոր փոփոխություններ տեղի ունեցան երկու կողմերում միաժամանակ, ռազմականացումը Ադրբեջանում լայն քննարկման է արժանանում: Այսինքն` երկու կողմերն էլ ձգտում են խստացնել իրողությունն այն մասով, որ բանակը համալրված լինի անհրաժեշտ զինատեսակներով: Փոփոխություններ են եղել նաև պաշտպանության նախարարությունների մոտեցումներում: Այո, խաղաղության դիսկուրս կա Հայաստանում, բայց ասել, որ Ադրբեջանում դա ընդհանրապես չկա, ճիշտ չէ: Ամեն դեպքում, ներկա փուլում շատ բարդ է որևէ փոխզիջում քննարկելը, խնդիրն ավելի բարդ է Ադրբեջանի դեպքում, այնտեղ բարդ է ինքնորոշման հարց  բարձրացնելը, Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղը լինելու հարցը քննարկելը: Կարծում ենք` արմատացած դիրքորոշումների հետ գործ ունենք երկու կողմերից էլ»,-ասաց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]