Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերից տեսանկարահանող սարքավորումներ կունենան 108 տեղամասերը

Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերից տեսանկարահանող սարքավորումներ 
կունենան 108 տեղամասերը

 

ԳԱՎԱՌ, 29  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերից տեսանկարահանող  սարքավորումներ կգործեն 108 տեղամասերում, իսկ գրանցող սարքավորումներ կունենան բոլոր ընտրատեղամասերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 8 ընտրատարածքի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից` տեսանկարահանող սարքավորումներն արդեն տեղադրվել են ընտրատեղամասերում: Թիվ 19 տարածքի 37 տեղամասերից տեսանկարահանող սարքավորումներ տեղադրվել են 32-ում, թիվ 20 տարածքի 62 տեղամասերից՝ 27-ում եւ թիվ 21 տարածքի 56 տեղամասերից՝ 49-ում:
«Թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերի համար նախատեսված բոլոր տեխնիկական սարքավորումները եւ քվեարկության համար անհրաժեշտ այլ պարագաները, որոնք քվեարկության նախորդ օրը, ԿԸՀ կողմից սահմանված կարգի համաձայն, կտրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին եւ համապատասխան սպասարկող մասնագետներին՝ հետագա օգտագործման նպատակով: Տեսանկարահանող սարքավորումներ չեն տեղադրվի Չկալովկա, Հայրավանք, Նորաշեն, Բերդկունք, Ծաղկաշեն համայքներում, որտեղ ընտրողների համեմատաբար քիչ քանակություն կա»,-նշեց թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը: Թիվ 20 եւ 21 ՏԸՀ նախագահները եւս հաստատեցին, որ տեսանկարահանող սարքավորումներ չեն տեղակայվելու այն համայնքների  ընտրատեղամասերում, որտեղ առկա է ընտրողների փոքր քանակություն՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուրի հասնող: Իսկ այն ընտրատեղամասերը, որտեղ քվեարկելու են 800-ից ավել ընտրողներ, կունենան 2-3 գրանցող սարքեր:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]