Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովն ամփոփեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի արդյունքները

Էդուարդ Շարմազանովն ամփոփեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ամփոփել է մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի արդյունքները: «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը տարվա ընթացքում երկու անգամ հրավիրում է խորհրդի նիստ: Հայաստանից հերթական նիստին մասնակցել ենք ես և  պարոն Խոսրով Հարությունյանը:  Նախ ունեցել եմ երկկողմ հանդիպում Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ պարոն Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել ենք մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը և կարևորել հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պարբերաբար խախտելու գործելաոճին: «Մենք նիստի ընթացքում ասել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Մենք վերահաստատել ենք, որ խաղաղություն ենք ցանկանում, որ բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, սակայն շեշտել ենք, որ խաղաղության հասնելու համար մեծ քայլ կատարելու մեկ պայման կա` Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացումը»,- մանրամասնեց Շարմազանովը:

Նա իր ելույթում անթույլատրելի է համարել տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորների` ՀԱՊԿ-ի շահերին հակասող  պահվածքը: Շարմազանովն ընդգծեց, որ իր ելույթը ներկաներն ըմբռնել են, իսկ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների քայլերը չհակասեն ՀԱՊԿ անդամ երկրների շահերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]