Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի արտաքին քաղաքականության ծրագրերը իրատեսական են. ՄՀԶՀԿ նախագահ

Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի արտաքին 
քաղաքականության ծրագրերը իրատեսական են. ՄՀԶՀԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունն ունի կայուն և Հայաստանի շահերից բխող արտաքին ծրագրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին «Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը. պոպուլիզմ կամ իրականություն» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասաց Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ Արման Ղուկասյանը:

«Կարծում եմ, արտաքին քաղաքականության առումով ամենաիրատեսական ծրագրերը ունեն Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նաև Դաշնակցությունը»,- ասաց Ղուկասյանը:

Նրա կարծիքով` քաղաքագիտական իրողությունից ելնելով, Հայաստանը ներկայումս ունի մեկ տնտեսական ուղի, դա Եվրասիական տնտեսական միությունն է:

«Հայաստանը իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կարողացել է ամենաշատը գյուղմթերք արտահանել` 87 տոկոս աճ: 2016 թվականին Հայաստանը ունեցել է ամենաբարձր արտահանման ցուցանիշ` ավելի քան 50 տոկոս, նույն թվականի առաջին կեսին գրանցվել է 2.8 տոկոս ՀՆԱ-ի աճ: Դա ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքն է»,- ընդգծեց ՄՀԶՀԿ նախագահը:

Ղուկասյանը նաև ներկայացրեց քարոզարշավին մասնակցող այն ուժերին, որոնց ծրագրում առկա են անճշտություններ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Ելք» դաշինքը կարծում են, որ  Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից: Նրանք նշում են, որ Հայաստանը, անդամակցելով  ԵԱՏՄ-ին, ոչինչ չի ունեցել` կրճատվել են  ներդրումները, տնտեսական ազդեցությունները և այլն, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ նրանց ասածները իրականությանը չեն համապատասխանում: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանից ստացել է մոտ 1 միլիարդ դոլարի վարկ և ներդրում»,- ասաց Ղուկասյանը:

Կլոր սեղանի մասնակիցները առաջարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ապատեղեկատվություն և սուտ են տարածում իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]