1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում

Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ «Universitas Varsoviensis» համալսարանական կազմակերպության նախաձեռնությամբ, «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով ուսանողների և դասախոսների առջև մարտի 27-ին դասախոսությամբ հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի պատմությանը, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը: Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության խնդրին և դրա միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից այդ ոճրագործության ճանաչման փաստը և դրա կարևորությունը:

Դեսպան Ղազարյանը հատուկ անդրադարձ կատարեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` շեշտելով, որ 2017 թվականին նշվում է միանգամից երկու հոբելյան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Ներկաներին ներկայացվեցին տեղեկություններ Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին:

Ելույթի ավարտին Էդգար Ղազարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]