Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ 
խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29–ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատեւ, ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ եւ պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը,  համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք եւ արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման եւ Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]