1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արձանագրվել են քամատապալ ծառերի ապօրինի կտրատման դեպքեր

Արձանագրվել են քամատապալ ծառերի ապօրինի կտրատման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների վերաբերյալ Facebook սոցիալական ցանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ  ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականի մարտի 27-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում հայտնաբերվել է 12 տարբեր տեսակի և տրամագծի կտրված ծառ, որոնք գտնվում են տեղում: Կազմվել են համապատասխան անտառխախտման արձանագրություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն տարածքում առկա են նաև նախկինում հաշվառված 12 կոճղ, որոնց վերաբերյալ արդեն իսկ կազմված են եղել համապատասխան անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական  տեսչության   Տավուշի   տարածքային   բաժին:

Facebook սոցիալական ցանցով տարածված մեկ այլ ահազանգին արձագանքելով` «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մարտի 28-ին եղել են ազգային պարկի «Դիլիջան» մասնաճյուղում /«Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրի հարակից տարածք/: Տեղում առկա են եղել դեռ 2016 թվականից հրդեհի և քամու հետևանքով տապալված ծառեր, որոնց տեղափոխման համար ազգային պարկի կողմից թույլտվություն չի եղել: Աշխատակիցները տեղում արձանագրել են նախկինում տապալված ծառերի կտրատման ապօրինի դեպքեր: Կտրատված փայտանյութը կտեղափոխվի  «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական տարածք և կակտավորվի:

 «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից ապօրինի ծառահատման դեպքերի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]