Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոնչալովսկու «Դրախտ»-ը շահել Է «Նիկե» մրցանակը եւ ճանաչվել տարվա լավագույն ֆիլմ

Կոնչալովսկու «Դրախտ»-ը շահել Է «Նիկե» մրցանակը եւ ճանաչվել տարվա լավագույն 
ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» կինոնկարն արժանացել Է «Նիկե» կինոմրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում: Հաղթողների պարգեւատրման երեսուներորդ՝ հոբելյանական, արարողությունը տեղի Է ունեցել մարտի 28-ի ուշ երեկոյան Մոսսովետի անվան թատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:  

«Ես շնորհակալ եմ բոլորին,- ասել Կոնչալովսկին:- Այժմ ես ելույթ եմ ունենում այն թատրոնի բեմում, որտեղ աշխատում եմ, ներկայացումներ» բեմադրում: Ռեժիսորը նշել Է, որ իր կինոնկարում արծարծված թեման սկսում Է մոռացվել: «Ես նկատի ունեմ XX դարի աղետները եւ, հատկապես Հոլոքոստը, այդ վերքը չպետք Է մոռացության մատնվի»,- համոզված Է Կոնչալովսկին: 
Նա նաեւ լավագույնն Է ճանաչվել ռեժիսորական աշխատանքի համար: Յուլյա Վիսոցկայան, ով խաղացել Է Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմում, եւ Տիմոֆեյ Տրիբունցեւը, ով նկարահանվել Է Նիկոլայ Դոստալի «Վանականն ու չար ոգին» կինոնկարում, «Նիկե» են ստացել լավագույն դերասանական աշխատանքի համար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]