Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին աշխատանքում լինել առավել աչալուրջ

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին 
աշխատանքում լինել առավել աչալուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում` շրջելով մարզային փրկարարական վարչությունում, Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հրշեջ-փրկարարական ջոկատներում, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, Հիդրոմետ ծառայության, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանումներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Այցի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարը եղել է Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատներում, որտեղ ծանոթացել է ստորաբաժանումների շենքային և աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը և առկա խնդիրներին:

Դ. Տոնոյանը կարևորել է հրշեջ-փրկարարների պարբերական վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը` հատկապես առաջին բուժօգնության ցուցաբերման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր հրշեջ-փրկարար կարողանա լիարժեք առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածներին նախքան հիվանդանոց տեղափոխելը:

Քննարկվել են նաև հրշեջ-փրկարարների համազգեստի բարելավման և ջոկատների գույքի արդիականացման հարցերը` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տրամադրած ժամանակակից գույքի միջոցով:

Շրջայցի ընթացքում ԱԻ նախարարը եղել է Հիդրոմետ ծառայության երկու կայանում, որտեղ դիտարկել է կայանների վերազինման և թվայնացման հարցերը:

ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի  մարզային ստորաբաժանումներում նախարար Դ. Տոնոյանը հանձնարարել է աշխատանքում լինել առավել աչալուրջ և խիստ` հնարավորինս նվազեցնելու համար տեխնածին դժբախտ դեպքերի ռիսկը:

Համայնքային ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նախարար Տոնոյանն անդրադարձավ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության միջոցով համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ նշելով, որ լավագույն ուղին ԱՌՆ-ի բաղադրիչը համայնքային բյուջեում ներառելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]