Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում հեղեղավտանգ իրավիճակների կարելի է սպասել ապրիլի կեսերից

Գեղարքունիքի մարզում հեղեղավտանգ իրավիճակների կարելի է սպասել ապրիլի կեսերից

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզը գոտեւորող լեռնաշղթաների բարձունքներում, լանջերին ու ձորերում թեեւ ձյան առատ շերտ կա կուտակված, սակայն հեղեղավտանգ իրավիճակ մարզի համայնքներին առայժմ չի սպասվում համեմատաբար ցուրտ, ոչ գարնանային եղանակների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, գարնանային վարարումներ դեռեւս չեն սկսվել, իսկ Սեւան թափվող գետերը մարտի վերջին օրերի դրությամբ հոսում են իրենց նվազ կամ միջին ելքերի սահմաններում:

Բայց, ամեն դեպքում, սպասվում է հեղեղավտանգ իրավիճակ արագ ձնհալի պայմաններում: «Սարերում կուտակված ձյունը, որը կարող է արագ հալվել անձրեւների կամ տաք եղանակների պայմաններում, կստեղծի հեղեղավտանգ իրավիճակ, որին հարկավոր է սպասել եւ պատրաստ լինել: Հեղեղավտանգ իրավիճակը լավագույն կերպով կհաղթահարենք, եթե ձյունը համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում հալվի աստիճանաբար: Ամեն դեպքում, եղանակային առաջիկա կանխատեսումները ցույց են տալիս, որ 2000 մետրից ավելի բարձրություններում, ուր կուտակված է ձյան շերտը, արագ ձնհալը մինչեւ ապրիլի երկրորդ կեսը քիչ հավանական է: Բայց մենք պատրաստ ենք սպասվող զարգացումներին եւ համագործակցում ենք այն համայնքների հետ, որոնք գտնվում են հեղեղավտանգ գոտիներում»,-ներկայացրեց ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]