Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀԿ վարկանիշն 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ հարցում

ՀՀԿ վարկանիշն 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ/ВЦИОМ) հարցումների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցությունների վարկանիշային թեկնածուների և կուսակցությունների աջակցության կշռված հաշվարկված վարկանիշը ցույց է տալիս, որ առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ВЦИОМ-ն արձանագրել է հետևյալ տվյալները. կշռված տվյալների հիման վրա, երբ կուսակցությունների և դաշինքների վարկանիշները հաշվարկվում են ընտրություններին մասնակցողների և կողմնորոշվածների թվից, հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքում է 44%, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36%: Առաջին հարցումից հետո մեկ ամսվա ընթացքում փոքր կուսակցությունների Ազգային Ժողովում հայտնվելու հնարավորությունները փոխվել են:

Համաձայն կենտրոնի ուսումնասիրությունների՝ 5%-ով ընտրական անցումային շեմը հաղթահարում է «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում (դաշինքների համար շեմը կազմում է 7 %) «Ելք» դաշինքը և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը:

Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքների վարկանիշը համապատասխանաբար 2-ական տոկոս է: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վարկանիշը մեկ տոկոս է, իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի հավաքել նույնիսկ մեկ տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]